AZG Daily #9, 24-04-2014

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը

Armenian Genocide

ВАРДГЕС АРЦРУНИ: "Я знаю секрет, как вывести Армению из тяжелого положения и благоустроить ее"

Սրբագրում եւ խմբագրում ամեն ծավալի ու բովանդակության հայերեն տեքստերի, գրքերի
E-mail: xachagox@mail.ru
հեռ.ՙ 094 48-68-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#029, 2012-02-17 > #030, 2012-02-18 > #031, 2012-02-21 > #032, 2012-02-22 > #033, 2012-02-23
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 21-02-2012



Տեղադրվել է` 2012-02-21 00:19:19 (GMT +04:00)

ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒԼԹԱՆՅԱՆԻ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՎՆԸ ԵՎ ՄՈՎՍԷՍ ԽՈՐԵՆԱՑԻ» ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Մ. Բ.

Այս տարի հունվարին Լոնդոնում անգլերենով հրատարակվեց Գաբրիել Սուլթանյանի The History of the Armenians and Moses Khorenats"i գիրքը (Bennett & Bloom հրատ., 280 էջ): Գիրքը բաղկացած է 4 բաժնիցՙ առաջինՙ Քննական տեսություն եւ մեկնաբանություններ, երկրորդՙ Խորենացու ժամանակագրությունը (հաստատում է Խորենացու 5-րդ դարի պատկանելությունը եւ Ղազար Փարպեցու հարցըՙ վերաբերող Խորենացուց նրա բանագողությանը): Երրորդՙ Մեկնաբանություն Մ. Խորենացու առաջին գրքի, որոշ բացատրություն` թյուրըմբռնումների եւ սխալ թարգմանությունների (2-րդ գիրք, 7-րդ, 10-րդ, 11-14-րդ, 66-րդ, 75-րդ, 76-րդ, 81-րդ գլուխներ): Եվ չորրորդՙ Ուսումնասիրություն Մար Աբասի մասին, «Իսկական Արա Գեղեցիկ», «Իսկական Տորք Անգեղ», «Անուշավան», «Թորգոմա տան Գոռակ» եւ եզրափակող մասըՙ «Նախահայկական թագավորությունները»:

Գիրքն ունի նախաբան, ներածություն, մատենագրություն, անվանացանկ, զետեղված են այդ շրջանի քարտեզներ, Հայկ նահապետի տոհմածառը:

Այս ուսումնասիրությունները տեւել են շուրջ 4 տարի: Աշխատանքներ հեղինակը կատարել է այստեղՙ Հայաստանում:

Սա Հայոց պատմության ուսումնասիրության հեղինակի 5-րդ գիրքն էՙ Լոնդոնում լույս տեսած: Գաբրիել Սուլթանյանը զբաղվում է հայոց նախապատմության եւ նախագրային հայերենի ուսումնասիրությամբ: (Ավելի մանրամասն «Ազգը» տեղեկացրել է 2011 թ.-ի դեկտեմբերի 17-ի մշակույթ-հավելվածում):

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 21-02-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.