AZG Daily #87, 25-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#025, 2012-02-11 > #026, 2012-02-14 > #027, 2012-02-15 > #028, 2012-02-16 > #029, 2012-02-17
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 15-02-2012



Տեղադրվել է` 2012-02-14 23:43:00 (GMT +04:00)

ԱՐՄԱՆ ՓԱՇԻԿՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Իրանում անցկացվող շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Արման Փաշիկյանը շարունակելով հաղթարշավըՙ պարտության մատնեց իրանցի Պոույա Իդանին: Իսկ ահա Լեւոն Բաբուջյանը 4 անընդմեջ հաղթանակներից հետո առաջին պարտությունը կրեց իրանցի Մորթեզ Մահջոբի հետ պարտիայում:

5 տուրից հետո Փաշիկյանն ու Մահջոբը 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում են աղյուսակը: Բաբուջյանն ունի 4 միավոր: 6-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի առաջատարների մրցավեճը, որում Փաշիկյանը խաղալու է սեւ գույնի խաղաքարերով:

Կանանց մրցաշարում հաջող է հանդես գալիս Արման Փաշիկյանի կինըՙ Մարիա Կուրսովան, որը 4 տուրից հետո 3,5 միավորով 4 շախմատիստուհիների հետ գլխավորում է աղյուսակը: Կուրսովան մրցաշարը սկսեց իրանցիներ Բիտա Բագշանիի, Կիմիա Մորադիի եւ Դորսա Դերախշանիի նկատմամբ տոնած հաղթանակներով, իսկ 4-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Շայեստեհ Գհադերի հետ: Հետաքրքրական է, որ օտարազգիներից բացի Մարիա Կուրսովայից, Իրանի մրցաշարի 45 մասնակիցների թվում է միայն վրացի Սոֆիկո Խուխաշվիլին: Մնացած մասնակիցներն իրանցիներ են:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 15-02-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua