AZG Daily #103, 20-06-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#016, 2012-01-31 > #017, 2012-02-01 > #018, 2012-02-02 > #019, 2012-02-03 > #020, 2012-02-04
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 02-02-2012



Տեղադրվել է` 2012-02-02 00:15:18 (GMT +04:00)

ԱՎԵՏԻՔ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՄՈՏԵՑԱՎ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ

Մոսկվայում ընթացող շախմատային փառատոնի 4-րդ տուրում հայ շախմատիստուհիներից միայն Լիլիթ Գալոյանն անհաջող հանդես եկավՙ պարտվելով Էլմիրա Միրզոեւային: Դա Լիլիթի անդրանիկ պարտությունն էր: Եվգենիա Դոլուխանովան հաղթեց Սաբինա Իբրահիմովային, Մարինե Գրիգորյանը պարտության մատնեց Վալենտինա Շակունին, իսկ Կարինա Համբարձումովան առավելության հասավ Եկատերինա Կինեւայի նկատմամբ:

4 տուրից հետո Համբարձումովան 3,5 միավորով առաջատարների խմբում է: 3-ական միավոր ունեն Գրիգորյանն ու Դոլուխանովան: Գալոյանը վաստակել է 2,5 միավոր: Մրցաշարի առաջատարներն են 4-ական միավոր վաստակած Նազի Պաիկիձեն եւ Դարիա Չարոչկինան:

Ուսանող գրոսմայստերների մրցաշարում Ավետիք Գրիգորյանը 4-րդ տուրում հաղթեց Անդրեյ Ստուկոպինին ու 2,5 միավորով մոտեցավ առաջատարին: Աղյուսակը 3 միավորով գլխավորում է ամերիկացի Ռեյ Ռոբսոնը, որը հաշտություն կնքեց Դարիուշ Շվայցի հետ: 5-րդ տուրում Գրիգորյանը սեւերով կմրցի Մաքսիմ Մատլակովի հետ:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 02-02-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua