AZG Daily #87, 25-05-2013

ԸՆԹԵՐՑՈՂ

Մուտքը չի կատարված

Էլեկտրոնային հասցե

Գաղտնաբառ


Գրանցում
Վերականգնել գաղտնաբառը


«ԻՆՁ ԿՅԱՆՔ ՆՎԻՐԻՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

Armenian Genocide

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture   
#015, 2012-01-28 > #016, 2012-01-31 > #017, 2012-02-01 > #018, 2012-02-02 > #019, 2012-02-03
[0]

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 01-02-2012



Տեղադրվել է` 2012-02-01 00:15:44 (GMT +04:00)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԹԱՓԱՆՑԻԿ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը համամիտ չէ այն տարեթվին, որով պաշտոնապես նշվում է ԼՂՀ մայրաքաղաքի տարիքը: Նրա խոսքով, 1923 թվականին քաղաքն ընդամենը վերանվանվել է Ստեփան Շահումյանի անունով, իսկ մինչ այդ, սկսած Վաչագան Բարեպաշտ թագավորի ժամանակներից, բնակավայրը կոչվում էր Վարարակն: Այս տեսակետը նա հայտնել է իր պաշտոնավարման հարյուր օրվա կապակցությամբ հրավիրած ասուլիսի ժամանակ: Ծրագրված է առաջիկայում ստեղծել քաղաքի պատմության թանգարան, եւ այդ շրջանակում քաղաքապետն ակնկալում է պատմաբանների գիտականորեն հիմնավորված եզրակացությունը` Ստեփանակերտի տարիքը ճիշտ նշելու համար:

Միեւնույն ժամանակ, Սուրեն Գրիգորյանը վերապահում ունի Ստեփանակերտ ժամանողների այն կարծիքին, թե քաղաքը շատ մաքուր է: Մայրաքաղաքում շուրջօրյա ջրամատակարարման նպատակով նոր ջրագծեր են անցկացվել, սակայն խողովակների տեղադրումից հետո քանդված հատվածները չեն ասֆալտապատվել, մի շարք փողոցներ դարձել են ցեխոտ ու դժվարանցանելի: Այս տարվա բյուջեով համապատասխան գումարներ են նախատեսվել փողոցներն ու շենքերի բակերը հնարավորինս կարգի բերելու համար, նշեց քաղաքապետը:

Բնակչությունից արդարացի բողոքներ են հնչում նաեւ ջրամատակարարման հետ կապված: Ս. Գրիգորյանը դա բացատրեց այն հանգամանքով, որ ջրագծեր անցկացնող ընկերությունը պատրաստի հատվածները դեռ չի հանձնել «Ջրմուղ-կոյուղի» ընկերության տնօրինմանը: Շուրջօրյա ջրամատակարարման նախագծային արժեքը կազմում է 9 միլիարդ դրամ, որի շուրջ 65 տոկոսը, թեպետ ոչ պատշաճ որակով, արդեն իսկ կատարված է: Այդ առնչությամբ նա լրագրողներին տեղեկացրեց, որ խնդիրը շահագրգիռ կառույցների մասնակցությամբ քննարկվել է ԼՂՀ նախագահի մոտ: Հանրապետության ղեկավարը քաղաքաշինության նախարարին հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել վիճակը, իսկ թերացումների մասին հավաքված նյութերն ըստ քաղաքապետի` կհանձնվեն դատախազություն:

Սուրեն Գրիգորյանը անդրադարձավ նաեւ բազմահարկ շենքերի տանիքների անմխիթար վիճակին, նշելով, որ դրանք եւս քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են: Հաշվառված են այն բոլոր շենքերը, որոնց տանիքներն առաջնահերթ վերանորոգման կարիք ունեն, եւ ընթացիկ տարում դրանք կթիթեղապատվեն, հավաստիացրեց քաղաքապետը:

Իր նախընտրական ծրագրում Ս. Գրիգորյանը խոստացել էր քաղաքացիներից ստացված բոլոր բողոքներին լիաժեք ընթացք տալ: Այդ նպատակով քաղաքապետարանում ստեղծվել է նոր բաժին, որն զբաղվում է քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրությամբ:

Իսկ ընդհանրապես, նոր քաղաքապետի գործելաոճը թափանցիկությունն ու հրապարակայնությունն է: Ս. Գրիգորյանի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվել է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջ (www.stepanakert.am), որի շնորհանդեսը տեղի ունեցավ մամուլի ասուլիսի վերջում: Քաղաքապետի նորանշանակ մամուլի քարտուղար Դավիթ Միքայելյանը , ներկայացնելով կայքէջը, համոզմունք հայտնեց, որ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հետագա համագործակցությունը կլինի արդյունավետ:

 
  facebook  
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 01-02-2012


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua