Երեկ Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցի առթիվ տասնյակհազարավոր մարդիկ հավաքվել են Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որտեղից էլ շարժվել են Շիշլիՙ դեպի «Ակօսի» խմբագրություն: Քանի որ տարելիցից 2 օր առաջ սպանության գործով դատավճիռը հրապարակվել էր, ուստի երթի մասնակիցները, որոնք իրենց ձեռքին կրում էին «Հանուն Հրանտի, հանուն արդարության» մակագրությամբ ցուցապաստառներ, մեր հայրենակցի հիշատակը ...
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան հունվարի 18-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Ամերիկյան պետքարտուղարությանը հղում անելով` ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, թե հանդիպումը եղել է փակ, եւ թե ի՞նչ է քննարկվել` ոչ մի տեղեկություն:
Լրանում է Բաքվի ջարդերի 22-րդ տարելիցը: Բաքվում ավելի քան 240 հազար հայեր ենթարկվեցին ջարդի, կոտորածի, բռնի տեղահանման, ու այս ամենը սկսվեց հունվարի 13-ից:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թեհրանի իշխանություններին կոչ է արել անմիջական բանակցություններ սկսել Օրմուզի նեղուցի շրջափակման հարցի շուրջը: Նախագահը գաղտնի ուղերձ է հղել Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին: Այդ մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցներըՙ վկայակոչելով Իրանի խորհրդարանական աղբյուրներ:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչը երկու շաբաթից կժամանի Հայաստան, եւ նրա այցի ընթացքում գուցե հայտնի լինի, թե միջազգային դիտորդների ի՞նչ թիվ եւ ո՞ր կառույցներից կժամանի Հայասատանի խորհրդարանական ընտրությունները դիտարկելու: Մինչ այդ դեռ կարելի է ցանկություններ բարձրաձայնել, որ յուրաքանչյուր ընտրատածքում մեկ դիտորդ գոնե լինի` թվով 2 հազարից ավելի դիտորդ, թեեւ մեր անձնական դիտարկումները ցույց ...
Երեկ լրացավ մեր հայրենակից Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցը: Հունվարի 17-ին Ստամբուլի 14-րդ քրեական դատարանում ավարտվել է սպանության գործի քննությունը: Դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել մարդասպան Օգյուն Սամասթին անմիջականորեն սպանության դրդող Յասին Հայալին: Դինքի սպանության գործով մեղադրվող մնացած 19 ամբաստանյալ արդարացվել են:
Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեն (մյուսը վտարանդիության մեջ զառամախտի հասած Այազ Մութալիբովն է) հարկ է համարել նոր` «քաղաքագետի» ամպլուայում անդրադառնալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների թեմային:
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ֆրիդոն Թոդուան հերքել է իրեն վերագրվող հայտարարությունները, թե «Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն օկուպացված տարածքները, քանի որ դրանք իրենց հողերն են»: Հունվարի 18-ի երեկոյան վրացական «Պիրվելի» գործակալությունը տարածել է Թոդուայի հերքումըՙ կտրական ձեւակերպմամբ, թե ինքը նման բան չի ասել:
Ինչպես տեղեկացանք «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, ընկերության սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել Android օպերացիոն համակարգով, 4.3 սենսորային էկրանով, 800 ՄՀց արագագործ պրոցեսորով եւ 5 ՄՊ տեսախցիկով MTS Ego սմարթֆոնը, որը թույլ է տալիս լիովին վայելելու ժամանակակից բջջային կապի բոլոր հնարավորությունները: MTS Ego սմարթֆոնն արժե 149000 դրամ: Ձեռք բերելով հեռախոսը` կարող եք մասնակցել ...
Երեւանի քաղաքապետի որոշմամբ շարունակվում են փողոցներում տեղադրված կրպակների ապամոնտաժման աշխատանքները: Երկու օր արդեն ընթանում են Աբովյան փողոցի թիվ 21 եւ 21ա հասցեներում գտնվող «Գարդերոբ», «Սավվատինի», «Բիզոն» խոշոր կրպակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց, բացի «Զատեքս» ՍՊԸ-ի աշխատակիցներից, մասնակցում են նաեւ կրպակատերերը: Ապամոնտաժված կրպակները կգործարկվեն այլ վայրերումՙ փոքր կենտրոնում: Բուզանդի փողոցում արդեն հատկացվել ...
Զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ 2011-ին զինվորական ծառայությունն անցնելու հետ կապված մահվան 36 դեպք է գրանցվել, որից 30-ը` հանցագործության հետեւանքով, այդ թվում 10` հակառակորդի կողմից կատարված: Կոստանյանի խոսքերովՙ այս թիվը անցած տարվա համեմատությամբ նվազել է. 2010-ին բանակում գրանցվել է նման 54 դեպք: ...
Հայաստանի կառավարությունը հաստատել է 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը, գերակա խնդիրները եւ դրանց հիմնավորումները: Մասնավորապես, այս տարվա ընթացքում նախարարությունների եւ պետական կառավարման այլ մարմինների համար 91 գերակա խնդիրներ են սահմանվել: Ներկայացնենք դրանցից մի քանիսը, որոշ չափով անդրադառնալով նաեւ 2011-ին գերակա համարված խնդիրների կատարմանը:
Մինչ կառավարության երեկվա նիստի սկսվելը, վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ պետության կողմից մատուցվող ծառայություններին: Նա արձանագրեց, որ էական առաջընթաց է արձանագրվել կադաստրի պետական կոմիտեում եւ ձեռնարկությունների գրանցման ոլորտում: Միաժամանակ, վարչապետը նշեց, որ վերջին շրջանում բողոքներ են ստանում ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններից, մասնավորապես, վարորդական իրավունքների եւ մեքենաների գրանցման հարցերում: «Տրվել են հանձնարարականներ ...
Եվրոմիության համար, նաեւ արեւելյան գործընկերների հետ հարաբերություններում, որոշիչ նշանակություն ունեն ընտրությունները, հատկապես երբ նույն այդ գործընկերների հետ հարաբերությունները կառուցվելու են «Ավելինՙ ավելիի դիմաց» սկզբունքով, որի դեպքում որեւէ երկրում ավելի շատ բարեփոխումներն ու առաջընթացը առավել մեծ աջակցություն ու համագործակցություն կնշանակեն ԵՄ-ի հետ:
Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարությունից, նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 23-25-ը կմասնակցի Ժնեւում կայանալիք Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) Համաշխարհային ռադիոհաղորդակցության կոնֆերանսին (WRC-12):
Հայաստանը կունենա նոր ատոմակայան, այս մասին էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը եւս մեկ անգամ նշեց տարեվերջին: Ավելին` կառուցման գործընթացն արդեն սկսվել է, սակայն դա դեռեւս ներառում է ֆինանսական աղբյուրների որոնումն ու նախագծային աշխատանքները: Իսկ շինարարությունը կավարտվի միգուցե 2016-ին կամ ավելի ուշ: Ըստ նախարարի` գուցե ավարտվի 2018-ին:
Թավրիզում անցկացվող շախմատի մրցաշարում անհաջողությունները շարունակում են հետապնդել Տիգրան Քոթանջյանին: 9-րդ տուրում էլ նա զիջեց իրանցի Մորթեզ Ասգարիինՙ կրելով 3-րդ անընդմեջ պարտությունը: Այդ անհաջողությունից հետո Քոթանջյանը 5,5 միավորով նահանջեց 25-րդ հորիզոնական:
Բուրգասի «Չեռնոմորեցում» նորամուտը գոլով նշեց վերջերս բուլղարական ակումբ տեղափոխված Սամվել Մելքոնյանը: «Սոզոպոլի» հետ կայացած ընկերական խաղում նա դարձել է գոլի հեղինակ: Այդ խաղում «Բուրգասը» հաղթել է 5-1 հաշվով:
Վեյք Ան Զեեի մրցաշարի 5-րդ տուրից հետո երկիշխանությունը պահպանվեց: Լեւոն Արոնյանը սեւերով 31-րդ քայլին հաշտություն կնքեց հոլանդացի Լյուկ վան Վելիի հետ: Մագնուս Կառլսենի եւ Անիշ Գիրիի մրցավեճում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին 64-րդ քայլին: 3,5-ական միավորով Արոնյանն ու Կառլսենը շարունակում են գլխավորել աղյուսակը: