Թավրիզում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 6-րդ տուրում ուշադրության կենտրոնում առաջատարներիՙ Տիգրան Քոթանջյանի եւ Պոուրիա Դարինիի մրցավեճն էր: Սկզբունքային այդ մրցախաղը շահեց սպիտակներով խաղացող Քոթանջյանը ու Էշամ Ղաեմ Մագամիի հետ 5,5 միավորով գլխավորեց աղյուսակը: Սակայն 7-րդ տուրում Քոթանջյանը զիջեց վրացի միջազգային վարպետ Գայոզ Նիգալիձեին ու նահանջեց 6-րդ հորիզոնական: Հայ շախմատիստն առաջին պարտությունը կրեց:
7 տուրից հետո մրցաշարում եռիշխանություն է: 6-ական միավորով աղյուսակը գլխավորում են իրանցիներ Պոուրիա Դարինին, Էշամ Ղաեմ Մագամին եւ վրացի Գայոզ Նիգալիձեն: