ՔՈԹԱՆՋՅԱՆԻ ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ Տիգրան Քոթանջյանը հաջող է մեկնարկել Իրանի Թավրիզ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարում: Տոնելով 2 հաղթանակ Հուսեյն Աբեդիի եւ Սոհեյ Ասնաշարի նկատմամբ, Քոթանջյանը 2 միավորով 24 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցում են 128 շախմատիստներ, որոնցից 13-ը գրոսմայստերներ են, 8-ըՙ միջազգային վարպետներ: Կանցկացվի 11 տուր: |