Սոցիալիստ եւ կոմունիստ սենատորների մեծամասնությունը հունվարի 23-ին Ֆրանսիայի ԱԺ վերին պալատում կքվեարկի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին: Այդ մասին Ֆրանսպրեսին տված հարցազրույցներում հայտարարել են Սենատում սոցիալիստների եւ կոմունիստների խմբակցությունների առաջնորդներ Ֆրանսուա Ռեբսամենը եւ Նիկոլ Բորվո Կոան-Սիտը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Աքսել Ֆիշերը, ըստ ԵԽԽՎ կայքէջի երեկվա հաղորդագրության, հունվարի 16-17-ին կլինեն Հայաստանում փաստահավաք առաքելությամբ: Երեւանում համազեկուցողները կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, ինչպես նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
Ֆրանսիայի Ազգային ժողովի ու Սենատի պատգամավորներն «Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի» անդամների հետ հատուկ գիտաժողովում քննարկելու են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Այս մասին տեղեկացանք «Հայտեղեկատվակենտրոնից»:
ԵԱՀԿ-ում 2015-ին նախագահությունը ստանձնող Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Իմոն Գիլմորը երեկ Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդին է ներկայացրել Իռլանդիայի նախագահության առաջնահերթությունները:
Երեկ տեղի ունեցած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում ըստ խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունների բաշխվել են ՏԻՄ ընտրություններում տեղամասային հանձնաժողովների ղեկավարների եւ քարտուղարների պաշտոնները: ՀՀԿ-ն ունենալու է 38 հանձնաժողովի նախագահ ու քարտուղար, ԲՀԿ-ն` 17 նախագահ, ՀՅԴ-ն` 15, ՕԵԿ-ը 7, «Ժառանգությունը» 7 նախագահ ու քարտուղար:ԿԸՀ-ն այս որոշումը կայացնելիս ղեկավարվել է Ընտրական օրենսգրքի համապատասխան ...
Դժվար է հանգիստ ապրել մի երկրում, որտեղ փողոցներում գիշերող բազմաթիվ անօթեւաններ կան: Դժվար է անգամ ոչ միայն տպավորվող եւ խղճմտանք ունեցող մարդկանց համար: Հենց հարուստների համար երեւի դժվար եւ անհարմար բան է հարուստ լինելն այդպիսի երկրում, կամ` պետք է այդպես լիներ, որովհետեւ հարուստներն էլ կարծես մեր նման մարդիկ են: Թե ...
Բուլղարական խորհրդարանում ազգությամբ թուրք բուլղարահպատակների առկայությունը արգելք է դարձել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար: Ինչպես «Սոֆիա Եխո» պարբերականին հղում անելով տեղեկացնում է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը, Բուլղարիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որի ընդունման մասին առաջարկությունն առաջ է քաշել երկրի ծայրահեղ աջ «Ատակա» կուսակցությունը:
Բարրի Ռոուզենը ԱՄՆ վերջին մամլո կցորդն էր Իրանում: Նա այն 52 ամերիկացիներից մեկն էր, ում Իրանը պատանդ էր պահել 444 օր` 1979-ի նոյեմբերի 4-ից մինչեւ 1981-ի հունվարի 20-ը: Նա ներկայումս Նյու Յորքի Բրո Մանհեթենի համայնքային քոլեջի խոսնակն է:
1991 թ. հունվարի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ «Կալադերեսի (Շուշիի շրջանի Բերդաձոր - Վ. Ա.) գյուղի մոտ սպանվել է լրագրող Սալաթին Ասկերովան»: Պատահարից 21 տարի անց նրա որդին, որ նույնպես լրագրող է, Vesti.az-ին տված հարցազրույցում այսպես է նկարագրել դեպքը. «Նա ընդամենը 29 տարեկան էր, երբ 1991 թ. հունվարի 9-ի ...
«Ո՞վ է պատասխանատու եւս մեկ զինվորի մահվան համար: Ո՞վ է պատասխանատու եւս մեկ հայ ընտանիքի խեղված ճակատագրի համար: Ինչո՞ւ 21-րդ դարում ջրծաղիկը դարձավ 18-ամյա զինվորի մահվան պատճառ: Բժշկի, հրամանատարի անհոգատարությո՞ւնը: Բժշկի անգրագիտությո՞ւնը»: Նման հարցադրումներ են կատարում Հայկ Խաչատրյանի ընտանիքի անդամները «Ազգին» ուղարկված նամակում, պահանջելով պաշտպանության նախարարությունից պարզել, թե ինչու է ...
Պաշտոնական այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Լեոնիդ Մալցեւի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նեղ կազմով հանդիպմանը հետեւել են ընդլայնված կազմով քննարկումներ երկու երկրների գործընկեր կառույցների պատվիրակություների մասնակցությամբ, որի ընթացքում ստորագրվել է ...
Երեկ կառավարության առաջին նիստից հետո լրագրողները անհամբեր սպասում էին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ՙ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով: Առաջին հարցը կադրային փոփոխություններին էր վերաբերում, եւ «Ազգի» հարցին ոստիկանապետը այսպես պատասխանեց. «Շատ ճիշտ է, որ ես կադրային փոփոխություններ եմ անում, դրանք պայմանավորված են համակարգի աշխատանքներն ավելի արդյունավետ ...
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի (արձակուրդ գնացած Գեղամ Ղարիբջանյանի) խորհրդական Վրեժ Գասպարյանը նշանակվել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի խորհրդական: Այս նշանակումը ցույց է տալիս, որ Հովիկ Աբրահամյանի օրոք աշխատած ոչ բոլոր պատասխանատու աշխատողներն են, այնուամենայնիվ, լքում պաշտոնները, նրանցից ոմանք անգամ պաշտոնի բարձրացում են ստանում: Իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պարտականությունները պաշտոնապես հունվարի ...
Այս տարի լրանում է շուկայի կառուցման 60-ամյակը: Կառուցվել է 1952 թ., ճանաչվել 50-ականներին կառուցված լավագույն ճարտարապետական շինություններից մեկը, հայտնի է «Փակ շուկա» անունով: Կառույցի ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է, ճարտարագետը` Համազասպ Առաքելյանը: Շուկան, որ վերջին շրջանում անմխիթար վիճակում էր հայտնվել, չի գործում հունվարի 4-ից: Փակ շուկան պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում ...
Ամերիկյան Heritage հիմնարկությունը եւ Wall Street Journal պարբերականը հրապարակել են 2012-ին Տնտեսական ազատությունների համաշխարհային վարկանիշը, համաձայն որի, աշխարհի 179 երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 39-րդ տեղը, Եվրոպայի 42 երկրների մեջՙ 19-րդը եւ գտնվում է «հարաբերականորեն ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում: Ըստ վերոնշյալ ցուցիչի, մեր երկիրն ունի 68,8 միավոր, ինչը 0,9 ...
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ բոլոր 7 հայորդյաց տները 2011 թվականինՙ դեկտեմբերի 26-29 Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպեցին տոնական հանդեսներ եւ մանուկներին բաժանվեցին նվերներ: Իսկ երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ երեք համերգ, որին հրավիրված էին մանկատների, անապահով ընտանիքների եւ հաշմանդամ երեխաներ, ինչպես նաեւ հանրակրթական ...
... «Վատ բան պիտի ասեմ...». պաշտոնաթող հայ հետախույզի այս զանգը կարող էր նշանակել մի բան միայն` կյանքի 88-րդ տարում վախճանվեց լեգենդար խորհրդային հետախույզ, Խորհրդային Միության Հերոս Գեւորգ Վարդանյանը, ում անվան հետ է կապված 1943թ. Թեհրանի կոնֆերանսի ժամանակ ընդդեմ Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի ուղղված Երրորդ Ռայխի կողմից ծրագրված մահափորձի ձախողումը: Այն ...
Փարիզի «Աշխարհ» թերթը հարցազրույց է անցկացրել «Կոմեդի ֆրանսեզ» հռչակավոր թատրոնի դերասան եւ փայատեր Սերժ Բաղդասարյանի հետ, շեշտելով, որ նա «Կոմեդի ֆրանսեզում», անկասկած, Հայկական ազգանուն կրող առաջին փայատեր դերասանն է: Հարցազրույցը թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
«Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» կազմակերպությունը պահանջում է քրեական գործ հարուցել Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ, ինչպես նաեւ գտնել մեղավորներին եւ պատասխանատվության ենթարկել` վնասի հատուցմամբ: Կազմակերպության տարածած հայտարարությամբ ասվում է, որ Ռուսաստանի ջավախքյան սփյուռքը նաեւ պահանջում է կատարել Եվրոպայի խորհրդի եւ միջազգային հանրության առջեւ Վրաստանի ստանձնած պարտավորությունները եւ ...
2011 թվականի տարեվերջին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, 36-րդ Գլխավոր կոնֆերանսի ընթացքում հաստատվել է 2012 թ. հոբելյանական տարեդարձների եւ իրադարձությունների ցանկում Հայաստանի Հանրապետության ներկայացրած ցանկը: ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացանք, որ ցանկում ընդգրկված էին հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650, բանաստեղծ, երաժիշտ Սայաթ-Նովայի ծննդյան 300, հայկական առաջին տպագիր գրքի 500, գիտնական Անանիա Շիրակացու ...
Ռուսական «Սպորտ Էքսպրես» օրաթերթն ամփոփել է նախկին ԽՍՀՄ տարածքի լավագույն ֆուտբոլիստի որոշման համար անցկացված «Զվեզդա» մրցույթի արդյունքները: Հարցմանը մասնակցել են նախկին ԽՍՀՄ-ի 15 հանրապետությունների 45 լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք անվանել են լավագույն ֆուտբոլիստների հնգյակի իրենց տարբերակները:
Հունվարի 23-28-ը Շեֆիլդում կայանալիք գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը տղամարդկանց մենասահքում կներկայացնի 15-ամյա Սլավիկ Հայրապետյանը: Նման որոշում է կայացրել գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի մարզչական խորհուրդը:
Ինչպես սպասվում էր, Հրայր Մկոյանը 6 ամսով պայմանագիր կնքեց ՌԴ պրեմիեր լիգայի առաջնության մասնակից Նալչիկի «Սպարտակի» հետ: Երեկ նա թիմի հետ մեկնեց Թուրքիաՙ ուսումնամարզական հավաքի:
Նոր մրցաշրջանին նախապատրաստվող հայկական ֆուտբոլային ակումբներից առաջինն ուսումնամարզական հավաքի կմեկնի Դիլիջանի «Իմպուլսը»: Հունվարի 15-27-ը թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի Սոչիում, որտեղ մարզումներին զուգահեռ նախատեսված են նաեւ ստուգողական հանդիպումներ:
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2011-ի ազգային առաջնությունների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի առաջնությունն այդ ցանկում 95-րդն է ու գտնվում է Իրաքի եւ Ղազախստանի հարեւանությամբ: Ադրբեջանի առաջնությունը 98-րդ տեղում է: